Երբ պատերազմը սկսվեց, ես երեխեքին եմ հանել դուրս ու ես հետ եկել նորից: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց Ջերմուկ խոշորացված համայնքի Կեչուտ բնակավայրի բնակիչներից մեկը:
Նրան տան ապակիներն են վնասվել պայթյուններից:
«Երկու տղերքս էստեղ են, փոքրին, որ 7 տարեկան է, հանել ենք դուրս գյուղից: Բարեկամների տանն են, Մալիշկա գյուղում: Տղաներիցս մեկը պայմանագրային զինծառայող է, այս պահին ծռայում է, մյուսն այստեղ աշխատում է, ես երբեք չեմ գնա իմ հայրենիքից»,-ասաց նա:
Կինն էլ պատմեց, որ իրենք վերադարձել են գյուղ, քանի որ գործեր ունեն անելու. «Գոմ ունենք, վառելիք ենք հավաքում ձմեռվա համար, կարտոֆիլն ենք հանում: Եթե նորից նույն պատմությունը լինի, կգնանք, դեռ այստեղ ենք: Բայց հիմա մնում ենք»,-ասաց կինը՝ հավելելով, որ հենց պատերազմն սկսվել է որդին արագ հագնվել է ու գնացել զորամաս:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոչուտում թշնամու հարձակման հետեւանքով 7 տուն է վնասվել, նաեւ գազատարը: Մեկ արկ ընկել է գերազմանոցի վրա, երեք արկ՝ ջրամբարի մեջ:











