Ես չեմ կիսում կարծիքը, որ Հայաստանում շինարարությունը դանդաղել է, հակառակը, շինարարությունները բավական արագ տեմպերով զարգանում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
«Հոկտեմբերի 10-ին պետական տուրքի մասին օրենքի փոփոխությունը ստորագրվեց, որով ներմուծվող ցեմենտի պետական տուրքը 14 հազար դրամից իջան 2 հազար, եւ դա հնարավորություն է է տալիս լայնորեն օգտագործել նաեւ մեր կից երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հնարավորությունները եւ լրացնել այն բացը, որ առաջացել է տեղական արտադրողների արտադրական կարողությունների սահմանափակ լինելու արդյունքում: Խնդիրը օրերի ընթացքում լուծելու հարց է»,-ասաց նա:
Քերոբյանի խոսքով, Էկոնոմիկայի նախարարության դերը պետք է լինի բալանսավորել տեղական արտադրողների եւ տեղական մյուս ընկերությունների շահերը. «Իհարկե, շատ կարեւոր է, որ արդյունաբերությունը զարգանա եւ այդ առումով հենց ցեմենտը եւ շինարարական նյութերի արտադրությունը կարեւոր ոլորտ է մեզ համար: մենք որեւէ պարագայում չենք ուզում, որ այդ ոլորտում խնդիրներ լինեն: Մյուս կողմից մեզ համար շատ կարեւոր ոլորտ է շինարարությունը, կառուցապատումը: Այդտեղ մենք մեծ չօգտագործված հնարավորություններ ունենք, փորձում ենք լավացնել միջավայրը:
Այդ համատեքստում որոշում է կայացվել թուլացնել ահմանափակումներըորպեսզի ընկերությունները կարողանան լրացնել իրենց պահանջարկը»,-ասաց նախարարը:











