Միացյալ առաքումների հայկական առաջին հարթակը՝ Menu.am-ը, գործունեության 10–ամյակը նշում է բարեփոխումների եւ զարգացման լայնածավալ ծրագրով:
Ամփոփելով տասնամյա գործունեությունը՝ ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Բաբայանը նշում է՝ այսօր էլ Menu.am-ը շարունակում է հետեւել առաքման ոլորտում համաշխարհային տենդենցներին՝ ձգտելով կուտակած փորձից անել եզրահանգումներ եւ շտկել թերությունները, ավելի կրճատել առաքման տեւողությունը եւ մեծացնել հարմարավետությունը հաճախորդների համար։ Հաճախորդների հետ մշտական հետադարձ կապը այս նպատակին հասնելու գլխավոր երաշխիքներից է։ «Օգտագործելով մեր ունեցած ողջ ներուժն ու հնարավորությունները՝ ամրապնդելու ենք հաճախորդ-գործընկեր-առաքիչ կապը՝ առաքումը բոլոր կողմերի համար դարձնելով ավելի արագ և հաճելի»,– ընդգծում է Բաբայանը։

Ընկերությունը առաջինն է Հայաստանում ներդրել առցանց առաքման ծառայությունների մշակույթը՝ հիմք ստեղծելով այս ոլորտի հետագա զարգացման համար։ 10 տարի հայաստանյան շուկայում, ավելի քան 500 գործընկերների հետ կայուն համագործակցություն, հաճախորդների հետ մշտական շփում եւ հետադարձ կապ. արդյունքում այսօր Menu.am բրենդն ասոցացվում է արագ առաքումների, համեղ ընդմիջումների, ընկերական եւ ընտանեկան երեկոների հետ։
Գործունեությունը սկսելով 2012թ.՝ Menu.am-ն այս տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնել է առաքվող ապրանքների շրջանակը, որն այժմ ներառում է գրեթե ամեն ինչ՝ պատրաստի սնունդ (նախաճաշ, ճաշ եւ ընթրիք), սննդամթերք, տնտեսական ապրանքներ, զարդեր, հագուստ, նվերներ, նվեր-քարտեր, գրքեր, կենդանիների կեր, ծաղիկներ և այլն։ Ընկերությունը 24/7 ռեժիմով առաքման ծառայություններ է մատուցում ոչ միայն Երեւանում, այլեւ Աբովյանում, Գյումրիում և Էջմիածնում։
Հաճախորդները Menu.am-ի կայքում եւ բջջային հավելվածում կարող են առաքման պատվեր կատարել ամենատարբեր գնային սեգմենտների սննդի օբյեկտներից եւ խանութներից։ Ընդ որում, կարելի է պատվիրել միաժամանակ մի քանի ռեստորաններից եւ բոլորը ստանալ մեկ առաքմամբ։ Ընկերության մշտական հաճախորդները ծանոթ են ամեն շաբաթ Menu.am-ի գործընկերների կողմից իրականացվող ակցիաներին եւ հատուկ առաջարկներին՝ բոնուսային բալերի կուտակմամբ։ Իսկ խնդիրներ առաջանալու դեպքում կարելի է զանգերի կենտրոնի 010 222 000 հեռախոսահամարով կապ հաստատել Menu.am–ի աշխատակիցների հետ։
Տասնամյակի կապակցությամբ Menu.am–ը բազմաթիվ անակնկալներ է նախապատրաստել ինչպես հաճախորդների, այնպես էլ գործընկերների եւ, իհարկե, ընկերության աշխատակիցների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Menu.am` առաջինը, հայկականը։











