Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի բնակիչ, 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի պահում է զենք ու թմրանյութ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվել է խուզարկություն: Հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա: Ու՝ ոչ միայն: Հայտնաբերվել են նաև դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ:

Ըստ կնոջ` այդ զանգվածները մարիխուանա ու կրիստալ են:

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: