2023թ. նախատեսվում է ապահովել ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի էական կրճատում։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով, որքան ավելի երկար պարտքը եւ դրա սպասարկումը մնան հուսալի միջավայրում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կառավարության առջեւ դրված բոլոր խնդիրները միջնաժամկետ հեռանկարում կարող են իրագործվել։

«Անորոշություններն, ինչպես հայտնի է, ավելի քան շատ են։ Եվ իրավիճակն այս տարի դրա հաստատումն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր գործընթացները։ Դա թույլ կտա կառավարել պետական պարտքը այնպես, որպեսզի տարատեսակ գործընթացները որեւէ ռիսկ չստեղծեն կառավարության խնդիրների իրագործման համար միջնաժամկետ հեռանկարում»,- ասել է Խաչատրյանը։

Նախարարը հիշեցրել է, որ 2021թ. արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ-ի հանդեպ բավական բարձր մակարդակի էր եւ կազմել է 60,3 տոկոս։ «Կառավարության գործունեության ծրագրի իրականացման շրջանում մենք պետք է հասնենք այն բաին, որպեսզի այդ ցուցանիշը չգերազանցի ՀՆԱ 50 տոկոսը»,- ասել է ֆինանսների նախարարը։