Հայաստանում վերջին ամիսներին բանկերի շահույթի մոտ 86 տոկոսը ստացվել է ոչ թե տոկոսային եկամուտներից, այլ արժույթների առքուվաճառքի հասույթից եւ դրանց փոխանակումից ստացված միջնորդավճարներից։ Հոկտեմբերի 31-ին՝ Ազգային ժողովում 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ հաճախորդների հիմնական մասը, որպես կանոն, ոչ ռեզիդենտներ են։ «Պետք է հասկանալ, որ այսօր բանկային համակարգը սպասարկում է ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլեւ մեծ թվով ոչ ռեզիդենտների»,- նշեց Գալստյանը։