2023թ. մենք կանխատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, նոյեմբերի 1-ին, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ սա նվազագույն տնտեսական աճ է, որը խոստացվել էր ժողովրդին։ Քերոբյանը հավաստիացրել է. իշխանությունները բազմաթիվ միջոցներ ունեն, որոնք ուղղված են համապատասխան տնտեսական աճի ապահովմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին նույն քննարկումների շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը փոքր-ինչ այլ տվյալներ էր ներկայացրել։ Տնտեսական աճի ցուցանիշը հաջորդ տարի, նրա խոսքով, ավելի ցածր է լինելու կառավարության կանխատեսած 7 տոկոսից։ «Մենք սպասում ենք 4,5 տոկոս, քանի որ այս ցուցանիշն ընթացիկ տարում բավական բարձր էր»,- նշել էր ԿԲ նախագահը։