Հայաստանի պետական եկամուտների կոմիտեին 2023թ. պետբյուջեից հատկացվելու 35 մլրդ 543 մլն 900 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, նոյեմբերի 1-ին, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Փաստացի ծախսերը՝ հաստատված 2021թ. պետական բյուջեով, կազմել են 27 մլրդ 853 մլն 400 հազար դրամ, իսկ 2022թ.՝ մոտ 29 մլրդ 462 հազար 700 դրամ։

«Էկոնոմիկայի նախարարությանը 2023թ. հատկացվելու է 64 մլրդ 912 մլն դրամ»,- տեղեկացրել է նախարարը։