Կազմվել է ճանապարհային քարտեզ, որը կօգնի լուծել «Վերին Լարս» անցակետի խնդիրները եւ այլ հարցեր։ Նոյեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը։
Նրա խոսքով, կան մի շարք հարցեր, որոնք կողմերը երկար ժամանակ քննարկում են։ «Կարծում ենք՝ անհրաժեշտ է որոշումներ ընդունել»,- ասաց նա։
Տայսաեւը պարզաբանեց, որ դրանք այնպիսի խնդիրներ են, որոնց լուծումը ձեռնտու է թե Հայաստանի, թե Ռուսաստանի քաղաքացիների համար։ «Կան մի շարք տնտեսական հարցեր։ Հաջող փորձ կա «Վերին Լարս» անցակետի հարցում, որտեղ այժմ դեռ որոշ խնդիրներ կան»,- ընդգծեց պատգամավորը։











