Օրինակ՝ որ լրագրողը հարցը էսպես տար՝ «Հարկատուների հաշվին խի՞ եք ձեր PR-ի համար միլիոնավոր ծախսեր անում, փարթի անում, անունն էլ դնում գագաթնաժողով, այն էլ՝ համաշխարհային հայկական, ա՛յ համ․ալ», այ դա երևի թե կարելի էր անվանել «գռեհիկ» (չնայած տեղին կլիներ)։ Այս մասին Favebook-ի իր էջում գրել է Yerevan Today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Բայց որ լրագրողն իր հարցը ձևակերպում է անգամ որոշակի բնորոշումներով, ԱՄՆ-ի քաղաքացի, Հայաստանում հյուրախաղերի եկած ու այդ նույն լրագրողի վճարած հարկերից աշխատավարձ ստացողը պարտավոր է պատասխանել, թե ինչի համար է ինքը արդեն 4 տարի իմ երկրում աշխատավարձ ստանում։

Ու շատ լավ է, որ լրատվական հանրույթի մեր գործընկերները իրավիճակը ադեկվատ են գնահատում և այդ «գաստրոլյոռի» ականջներին հաճո հարց չեն տալիս»:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «գռեհիկ» անվանեց լրագրողի հարցը, իսկ լրագրողը հարցել էր հետեւյալը. «Բավական ահռելի գումարով արեցիք  հավաք, գագաթնաժողով կոչեցիք, ի՞նչ  արդյունք տվեց»: Սինանյանը խնդրեց հարց տալ առանց այդ բնութագրիչներին, ինչին լրագրողն արձագանքեց. «Այդ բնութագրիչներն ավելի ճոռոմաբանությամբ դուք էիք ներկայացրել: Ինչ հաջողություններ եք արձանագրել եւ խոսում եք նորից ներդրումների մասին, մինչդեռ 2018-ից խոստացվածը դեռ չեք արել»:

«Ձեր հարցին չեմ պատասխանում ձեր գռեհիկության պատճառով»,-ասաց Սինանյանը: