Նոյեմբերի 19-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ուղեւորների բացարձակ սպասարկման սրահից բաժին են բերել Երեւանում բնակվող 27-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խուզարկմամբ հայտնաբերվել է գործարանային գրառմամբ մարտական ատրճանակ ու փամփուշտներ: Ատրճանակը պայուսակում էր: Դեպքի առիթվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին:

Երիտասարդը ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են: