Նոյեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում մի տղամարդ մոտեցել է 63-ամյա մի կնոջ և, զանգելու պատրվակով, բջջային հեռախոս խնդրել։ Կինը հեռախոսը տվել է, ինչից հետո տղամարդը փախել է՝ չվերադարձնելով հեռախոսը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։ Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին տղամարդու ինքնությունը պարզելու միջոցառումներ։ Արդյունքում՝ նոյեմբերի լույս 18-ի գիշերը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում հայտնաբերվեց ու ձերբակալվեց տանձուտցի 41-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։











