ՀՀ կառավարության շենքի դիմաց ընթանում է «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» խորագրով բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի, ընդդեմ նրա շրջափակման:
Մի խումբ ցուցարարներ արգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը։
Նշենք, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմա անժմկետ նստացույց է սկսել Արցախի պետնախարարի խորհրական Արտակ Բեգլարյանը: Որոշ անձինք արդեն միացել են նստացույցին եւ պլանավորում են անհնազանդության այլ ակցիաներ։
Արդեն մի քանի օր է, որ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, իսկ երեկ դադարեցրել են նաեւ Արցախի գազամատակարարումը”:











