Մի խումբ ծնողներ իրենց երեխաների հետ այսօր նամակ են հանձնել ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ։ Նամակում նրանք ներկայացրել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, այդ թվում՝ մանկական կերի դեֆիցիտը։ NEWS.am-ի հետ զրույցում Ստելլա Ավագյանը նշեց, որ այս քայլով փորձում են աջակցել արցախցի այն մայրերին, որոնք այս օրերին մեծ դժվարությամբ են կաթնախառնուրդներ ձեռք բերում դեղատներից իրենց երեխաների համար։
«Կոչ ունեմ այն մարդկանց, որոնք այս օրերին փորձում են զերծ մնալ բացասական ինֆորմացիայից, զբաղված են ամանորյա հոգսերով, մի պահ ձեզ դրեք այն մարդկանց տեղը, որոնք շրջափակման մեջ են գտնվում»,– ասաց Ստելլա Ավագյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











