Հայտնի դերասանները հնդես են եկել նախաձեռնությամբ. Նրանք դեկտեմբերի 20-ին ժամը 19.30-ին Ազատության հրապարակից քայլերթ են իրականացնելու դեպի Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ, ապա նաեւ ՄԱԿ-ի գրասենյակ:
Նրանք տեսաուղերձ են հղել, որտեղ նշում են. «Մենք ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում եւ հանուն Արցախի կյանքի ճանապարհի դեկտեմբերի 20-ին ժամը 19.30-ին հավաքվում ենք Օպերայի բակում, որտեղից քայլերթով պետք է գնանք Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ, , որից հետո հավաքվելու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Այդտեղ մեր բողոքն ու ձայնը պետք է լսելի դարձնենք աշխարհին:
Մենք ուզում ենք մեր արցախահայ եղբայրներին ու քույրերին ինչ-որ ձեւով օգնել: Արցախում հիմա դեղ չկա, սնունդ չկա, շրջափակման մեջ են: Երեխաներ, ընտանիքներ սպասում են մեր օգնությանը: Խնդրում ենք միացեք մեզ:
Միացեք մեզ ձեր ընտանիքներով, երեխաներով, ընկերներով: Ինչքան շատ լինենք, այնքան մեր ձայնը շատ ավելի լսելի կլինի:
Սա բեռ է, որ մենք այսքանով չենք կարող բարձրացնել, պետք է ձեր օգնությունը»:











