Իմ հոր դեմ քրեական գործ հարուցելու եւ Արդարադատության նախարարի պաշտոնում իմ նշանակման միջեւ շահերի բախում չեմ տեսնում։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նա պարզաբանեց, որ արդարադատության նախարարությունն այս հարցում լիազորություններ չէ։
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի շահերի բախում չառաջանա եւ դրա համար անհրաժեշտ է աշխատել օրենքի եւ լիազորությունների շրջանակներում»,- հավելեց Մինասյանը։
Նախարարը վստահեցրեց, որ աշխատելու է բացառապես օրենքի շրջանակներում։
«Էմոցիաներն ու զգացմունքները չպետք է մարդուն խանգարեն աշխատանքում»,- կարծում է նա։
Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նա մեղադրվում է յուրացման մեջ։











