2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել թուրքական հեղափոխություն, Հայաստանի իշխանությունների թեզերը մեկը մեկին համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի թեզերի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ Նրա համոզմամբ, Հայաստանի ներկայիս իշխանություններին 1990-ականներից Արեւմուտքն է աճեցրել, եւ այժմ նրանք սպասարկում են Թուրքիայի շահերը։ «Եթե ներկայիս իշխանությունները սպասարկեին Հայաստանի շահերը, ապա նրանք չէին ասի, որ պատրաստ չեն կռիվ տալ Սեւ լճի 30 տոկոսի համար, բանակը չէին ավերի, մեղքը բանակի վրա չէին գցի»,- ընդգծեց Էլբակյանը։
Ներկա փուլում Հայաստանի իշխանությունները, նրա կարծիքով, ցուցումներ են ստացել ուժային կենտրոններից, որոնց շահերը սպասարկում են, Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացել։ «Լաչինի միջանցքի հարցում Հայաստանի իշխանությունների քննադատության թիրախը ռազմավարական դաշնակիցն է դառնում, այլ ոչ թե թշնամին։ Հայաստանի իշխանությունների համար Ադրբեջանը թշնամի չէ։ Ինչո՞ւ նրանք ոչ մի բառ չասացին ի պատասխան հայկական բանակը վերականգնելու եւ նրա բնակչությունը 5 միլիոն մարդու հասցնելու անընդունելիության մասին Ալիեւի հայտարարությունների»,- եզրափակեց քաղաքագետը։











