«Խոսքի իրավունք» միավորումը սկանդալային տեսանյութ է տարածել, որտեղ անդրադառնում է Վերնիսաժում տիրող իրավիճակին:
Միավորման տարածած հաղորադրության մեջ մասնավորապես, ասվում է. «Մեկ ամիս առաջ «Խոսքի իրավունք» միավորումը անդրադարձավ այն ամենաթողությանը, որը առկա է Վերնիսաժում: Թեպետ եղան թեժ քննարկումներ, բայց իրավիճակը մնաց նույնը:Վերնիսաժի մասին տեսանյութերի հեղինակին սադրում են քրեական գործով: Վարը կցված ֆիլմը ինտերնետում հրապարակելուց հետո, հեղինակի` Վարուժանի եւ նրա` մի քանի օրով Հայաստան հյուր եկած մորաքրոջ վրա օգոստոսի 10-ին վերնիսաժում կատարել են հարձակում նույն մարդիկ, ովքեր այդ ֆիլմերում խմբակային կերպով ստորացնում են միայնակ եւ իրենցից թույլ մարդկանց, սադրում են նրանց, խլում նրանցից իրենց տեղերը տնօրինության աշխատակիցների աջակցությամբ:Նույն սցենարով, որը տեսնում եք «Հղիությունը որպես շանտաժի զենք» եւ «Վերնիսաժի հոգեւոր առաջնորդները» մյուս ֆիլմերում, նրանց վրա այս անգամ իրական կեղծ քրեական գործ են բացելհղի Աննա Մովսիսյանը եւ նրա վաճառականների-սադրիչների խմբավորման անդամները, ովքեր արդեն Աննայի հղիությունը օգտագործել են որպես զենք տարբեր առիթներով`կեղծ ստորագրահավաքի միջոցով:
Վարուժանի եւ իր մորաքրոջ վրա, հղի Աննա Մովսիսյանի հրամանատարության ներքո, տնօրեն Հարություն Նավասարդյանի, փոխտնօրեն Կարեն Պապիկյանի եւ տնօրինության այլ աշխատակիցների աչքի առջեւ կատարել են խմբակային հարձակում, երբ նրանք խաղաղ կանգնած նկարահանել են վերնիսաժը: Վարուժանը եւ իր մորաքույրը խուսափել են նրանցից` փախչելով եւ միաժամանակ նկարահանելով իրողությունը:Տնօրինությունը, տեսնելով ամեն ինչ, ոչինչ չի ձեռնարկել: Ավելին` չի ներկայացրել բացատրություն իրողության մասին, երբ Վարուժանին եւ իր մորաքրոջը բերման են ենթարկել ոստիկանություն «հղի կնոջը խփելու» սուտ ու կեղծ մեղադրանքով:Արդյունքում սադրիչները եւ բռնացողները պատժվելու փոխարեն պարգեւատրվել են արքայական տեղերով եւ այլ բոնուսներով տնօրինության կողմից:
Վերնիսաժի մյուս վաճառողները սարսափում են, վաղենում են այդ սադրիչներից եւ ճշմարտության մասին խոսում են միայն շշուկով:Վարուժանի մորը` 30 տարվա ժողվարպետին , ում պատժելու համար կազմակերպվել էր այս ամենը - տնօրենը թուղթ է ստորագրել տվել, որ նա չի հաճախի այլեւս ամենօրյա վերնիսաժ: Իսկ ներկայումս պայման է առաջադրվել, որ նա ընդհանրապես հեռանա վերնիսաժից, եթե ուզում է, որ իր հարազատները «չնստեն»:











