Ուսումնական գործընթացը վերսկսվել է հունվարի 9-ից։ Բայց հանրապետությունում համաճարակային ֆիլտր կա։Այս մասին հունվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով, առողջապահության նախարարության հետ համատեղ դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում իրականացվում է համաճարակային իրավիճակի մոնիթորինգ։ «Համապատասխան ցուցումների դեպքում, բնականաբար, պատրաստ կլինենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Սակայն իրավիճակը ներկայումս լիովին վերահսկելի է։ Եթե այս ֆիլտրը գործի, այսինքն՝ հիվանդ երեխաներն ու աշխատակիցները պարզապես չհաճախեն դպրոցներ եւ այլ ուսումնական հաստատություններ, մենք կկարողանանք պաշտպանել քաղաքացիներին վարակիչ հիվանդությունների հնարավոր տարածումից։ Այս պայմաններում կրթական գործընթացները կարող են ընթանալ առանց ձգձգումների եւ ընդհատումների»,- նշեց նախարարը։











