Հունվարի 9-ին ոստիկանություն զանգած 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ գիշերը, 04.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օհանովի փողոցի 13/1 հասցեից, տեխնիկական միջոցներ օգտագործելով, փորձել են գողանալ վճարային տերմինալը։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված հասցե էր մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տերմինալը փորձել էին գողանալ արմավիրցի 18, 19 և 20 տարեկան 3 երիտասարդներ։ Հունվարի 11-ի առավոտյան Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նույն օրը Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին նաև 18 և 20 տարեկան երիտասարդները։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին։