Հունվարի 13-ին, ժամը 16.45-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով, սալջարդով ու մարմնի տարբեր մասերի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել Նոր կյանք գյուղի 34-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ մետաղյա ձող է մտել ոտքը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա վնասվածքները ստացել էր գյուղի Արարատյան փողոցում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. Ոսկետափ գյուղի 23-ամյա բնակիչը դանակով երկու անգամ խփել էր 34-ամյա տղամարդու ոտքին:

23-ամյա երիտասարդը Ոսկետափ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: