Բարսելոնա-Միլան ֆուտբոլային հանդիպման արդյունքից ազդված Direttastadio 7 Gold իտալական սպորտային հեռուստահաղորդման հաղորդավարներից մեկը հուզմունքից սկսել է ճչալ, ցնծալ, ընկել է գետին եւ ինքնամոռացության մեջ սկսել է պոկել մազերը։
Տեսանյութը դարձել է YouTube-ի ամենաշատ նայված վիդեոներից մեկը եւ լայն քննարկումների տեղիք տվել Facebook-ում։ Նշենք, որ Միլան-Բարսելոնա հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Միլանին հաջողվել է խուսափել պարտությունից ավելացված ժամանակում։











