Տեխասի բնակիչ Ջորջ Ռեբելսը, որը փոքրիկ խանութից գնել է օգտագործված ձայնասկավառակ, տուփում անսպասելի իր է հայտանբերել․ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի պոլարոիդային լուսանկարը, որն արվել է նրա սպանության օրը, հաղորդում է UPI-ն։

Ռեբելսը պատմել է, որ նա գտնվում էր Ֆերիսի Souls Harbor Thrift Store-ում, երբ որոշեց գնել կանադական Bachman Turner Overdrive ռոք խմբի ձայնասկավառակը։

Ձայնասկավառակի տուփը նա բացել է գնելուց մեկ ամիս անց եւ ներսում գտել Polaroid-ի լուսանկար։

Լուսանկարում պատկերված է Քենեդին, ով Դալաս է մեկնում իր ավտոշարասյան հետ։ Նկարի հակառակ կողմում գրիչով գրված է «11-22-63» ամսաթիվը՝ Քենեդու սպանության օրը։

ՀԴԲ-ի նախկին վերլուծաբան եւ Քենեդու նախագահության ժամանակահատվածն ուսումնասիրող պատմաբան Ֆարիս Ռուքստուլ III-ը նշել է, որ լուսանկարը կարծես արվել է այն ժամանակ, երբ ավտոշարասյունը դուրս է եկել Լավ Ֆիլդից, որը բավականին հեռու է սպանության վայրից:

Ռեբելսը հայտնել է, որ դեռ չի որոշել իր մոտ պահել լուսանկարը, թե փորձել այն վաճառել կոլեկցիոների։