Աշխարհահռչակ Midea ընկերության ջեռուցման ու հովացման VRF համակարգի նոր սերնդի V8 արտադրատեսակը այսուհետեւ հասանելի է նաեւ Հայաստանում։ Այն Հայաստանում ներկայացնում է Midea-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ցելսիուս» ընկերությունը: Նոր ապրանքատեսակն առաջին անգամ մարտի 4-ին ներկայացվեց «Ցելսիուս» ընկերության կազմակերպած «MBT ռազմավարական գործընկերներ» միջազգային մասնագիտական համաժողովին։

Համաժողովին մասնակցում էին օդափոխման, հովացման և ջեռուցման համակարգեր ներկայացնող տեղական և արտասահմանյան տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում Midea Group-ի արտասահմանյան գրասենյակներից։

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Midea Group/Building Technologies բաժնի Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ասիայի, ԱՊՀ երկրների արտասահմանյան վաճառքի գլխավոր մենեջեր Դենիս Լին։

Midea-ի նորագույն VRF-V8 համակարգի առանձնահատկությունները և առավելությունները ներկայացրեց Midea Կովկաս ընկերության բիզնես գործառույթների մենեջեր Գիորգի Ագլաձեն, իսկ Midea Կովկաս ընկերության գլխավոր մենեջեր Արչիլ Դալակիշվիլին խոսեց MBT-ի՝ Midea Building Technologies-ի մասին:

Համաժողովին նաեւ ներկայացվեցին Midea բրենդի CLIVET և Linvol ապրանքանիշները։  Linvol ապրանքանիշի առանձնահատկությունների մասին խոսեց «MideaMBT»-ի տեխնիկական ինժեներ Ժաո Ջիարունը, իսկ CLIVET ապրանքանիշի մասին ընկերության՝ տարածաշրջանում արտահանման վաճառքի մենեջեր Անդրեա Դիտտուրան։

Համաժողովի ավարտին «Ցելսիուս» ընկերությունը երկարատև համագործակցության համար պատվոգրերի և մրցանակների արժանացրեց իր գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներին։