Երեւանի ավագանին այսօր՝ մարտի 15-ին գումարել է ավագանու նստաշրջանի երկրորդ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 25 հարց: 25 հարցից 12-ը չզեկուցվող հարցեր են: Օրակարգում են, մասնավորապես, Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին,  Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին,  Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին, նաեւ մի շարք փողոցներ անվանակոչելու մասին հարցերը:

Նշենք, որ այսօրվա ավագանու նիստին հրավիրվել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Ռաֆայել Ֆարմանյանը եւ ԵԿՄ «Արծիվ 24» գումարտակի հրամանատար Մանվել Հովսեփյանը: