21-ամյա գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը ներկայացնում է իր ցուցահանդես-սլայդշոուն` «Նայիր վերեւ, Հայաստան» խորագրով: Սլայդշոուի մեջ ներկայացված են հեղինակի կատարած լուսանկարները` Հայաստանի եւ նրա երկնքի պատկերներով: Այն կազմվել է Չենք լռելու» նախաձեռնության աջակցությամբ:

Նախաձեռնությունը հայտնում է նաեւ, որ այժմ պատրաստման փուլում է գտնվում «Մի կտոր հայրենիք» խորագրով ցուցահանդես-սլայդշոուն, որին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Դրա համար անհրաժեշտ է ուղարկել Հայաստանը յուրօրինակ կերպով խորհրդանշող լուսանկարներ [email protected] էլեկտրոնային հասցեով` նշելով հեղինակի անուն-ազգանունը: