Այս փուլում խոսել Երևանի ընտրությունների մասին, կարծում եմ՝ տեղին չէ:
Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Նիկոլի Հայաստանում, երբ չգիտենք, թե ինչ վիճակ է լինելու վաղը կամ այսօր, խոսել ՏԻՄ ընտրությունների մասին՝ տեղին չէ», - ասաց նա:
Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե այսօր եթե ինքը խոսի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին, հանրության մի զգալի մասը ճիշտ չի հասկանա. «Մենք այսօր կանգնած ենք լրջագույն խնդրի առջև, ամեն օր կորցնում ենք ՀՀ սուվերեն տարածքներից, ունենում ենք զոհեր, 120 հազար մեր հայրենակիցները Արցախում կանգնած են բնաջնջման վտանգի առջև, ու այդ պայմաններում մենք խոսենք Երեւանի ընտրություններից, ես դա լուրջ չեմ համարում։ Բայց ուզում եմ ասել, որ «Հայրենիք» կուսակցությունը մշտապես մասնակցում է ցանկացած քաղաքական գործընթացի և եթե օրը գա և որոշում կայացնենք, որ մասնակցելու ենք, անպայման կտեղեկացնենք», - ասաց Արթուր Վանեցյանը։











