Ես կարող եմ մի խորհուրդ տալ լրատվամիջոցներին. որեւէ մեկին զրպարտելուց, որեւէ մեկի վերաբերյալ սուտ գրելուց ուղղակի հաշվի առնել, որ հնարավոր են նաեւ  նմանատիպ  գործընթացներ: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ իր պահանջով դատարանը մասնակի արգելանք է դրել 168.am-ի եւ լրագրող Դավիթ Սարգսյանի հաշիվների վրա:

«Մնացած առումով ես լրատվամիջոցների ոչ թշնամին եմ, ոչ էլ ցանկություն ունեմ դատական գործընթացների մեջ մտնել որեւէ լրատվամիջոցի հետ: Բայց, ցավոք սրտի, քանի դեռ ակնհայտ եւ բացահայտ ստեր եւ զրպարտություններ են գրվում իմ կամ որեւէ այլ պաշտոնյայի վերաբերյալ, այս պրոցեսներն անխուսափելի են»,-ասաց նա:

Ավինյանը չցանկացավ մեկնաբանել լրագրողի դիտարկումը, որ լրատվամիջոցը բաց աղբյուրներից է օգտվել:

Տիգրան Ավինյանի պահանջով դատարանը մասնակի արգելանք է դրել 168.am-ի եւ լրագրող Դավիթ Սարգսյանի հաշիվների վրա