Ոստիկանությունն ու Տավուշի մարզի պարեկները շարունակում են պայքարը ապօրինի ծառահատումների դեմ. մայիսի 14-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում նրանք կանգնեցրել են «Շանսի» մակնիշի մի մեքենա, ստուգմամբ պարզվել է, որ այն բարձված է 2,2 մետր եւ շուրջ 15 խմ տախտակներով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն ասել է, թե ում է պատկանում փայտը, անհայտ ձեռնարկատերի  անվամբ փաստաթղթեր: Սակայն փաստաթղթերի եւ փաստացի տեղափոխվող տախտակների  միջեւ անհամապատասխանությունն առկա էր:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: