Մայիսի 13-ի երեկոյան Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողության փորձ են կանխել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք Երեւանի Վաղարշյան փողոցում ձերբակալել եւ բաժին են տեղափոխել երեք երիտասարդների: Նրանք փորձել էին այդ փողոցում գտնվող մի սուպերմարկետից գողություն նել:

Երիտասարդները եւ կազմված փաստաթղթերը  ներկայացվել են նախաքննական մարմին: