Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի 31-ամյա մի բնակչի վարած «Օպելը»:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայում հայտնաբերվել է փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ստուգմամբ նաև պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները պարզվում են: