Երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այսօր` հոկտեմբերի 6-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի եւ ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: 

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրան ուղեկցող պատվիրակությունը ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան 2001 թվականին դարձավ առաջին երկիրը, որ առանձին օրենքով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: