Հումանիտար վիճակը Արցախու աղետալի է դառնում ժամ առ ժամ, որովհետեւ արդեն մեկ ամիս լիկատար շրջափակման մեջ ենք եւ անգամ հումանիտար ճանապարհով որեւէ բեռ չի մտնում Արցախ: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Թեեւ գյուղական համայնքներում կա որոշակի բանջարեղեն, որը փորձում էինք Ստեփանակերտ տեղափոխելով ապահովել բնակչության կարիքները, բայց հիմա վառելիքի պակասով պայմանավորված այս հարցում էլ ունենք լրջագույնս խնդիրներ: Գյուղատնտեսական աշխատանքներն են դադարեցվածեւ հնարավոր չէ շարունակել: Մենք անգամ հացը խանութներ հասցնելու խնդիր ունենք եւ բնակչությունը ստիպված է մեծ հերթերի միջով անցնել, որ գոնե փռերից կարողանան հաց ձեռք բերել»,-ասաց նա:

Հարցին, թե առկա պաշարներով դեռ որքան հնարավոր կլինի դիմակայել այս իրավիճակում, պետնախարարը պատասխանեց. «Մենք արդեն հատել ենք բոլոր կարմիր գծերը եւ հիմա մենք բարձրաձայնում ենք ծայրահեղ ծանր վիճակի մասին, աղետալի վիճակի մասին: Մենք հիմա ոչ թե դիմադրում ենք, այլ գտնվում ենք աղետի մեջ: Մարդիկ ընտանիքի անդամներին նվազագույն սննուդնով ապահովելու խնդրի առաջ է կանգնած:

Իհարկե, արցախցին ամենածանր պայմաններում էլ երբեք չի հանձվելու, բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է այս տառապանքների միջով անցնեն: Այս պահից սկսած ստեղծված խնդիրները ուղիղ սպառնալիք են մարդկային կյանքին»: