Թուրքիայի իշխանությունները երեքշաբթի գիշերը հայտնել են, որ ջանքեր են գործադրում Անթալիայի նահանգի երեք շրջաններում և երկրի ևս երկու գավառներում անտառային հրդեհները մարելու համար։

«Մենք շարունակում ենք պայքարել Անթալիայի նահանգի Կաս, Քեմեր և Թաշայլ շրջաններում, ինչպես նաև Մանիսա նահանգի Սարուխանլի և Քահրամանմարաշ նահանգի Դուլքադիրօղլու գյուղերում (հարավ-արևելքում) անտառային հրդեհների դեմ»,- Twitter-ում հայտնել է Թուրքիայի գլխավոր անտառտնտեսության վարչությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի քաղաքացիներին հորդորել է ավելի ուշադիր լինել անտառների նկատմամբ և թույլ չտալ անտառների մոտ հրդեհի նվազագույն օջախ։

Նրա խոսքով, անտառային հրդեհների մարման աշխատանքներում արդեն ներգրավվել է 24 ինքնաթիռ, 100 ուղղաթիռ և տասը անօդաչու թռչող սարք, ինչպես նաև 25 հազար հրշեջ, իսկ Թուրքիային օգնելու համար ժամանել են նաև ռուսական երկու ամֆիբիա ինքնաթիռներ։