Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վատթարացման հարցը։ Այս մասին գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բալայանը թվիթերյան միկրոբլոգում։

«Խոսվել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի, Բաքվի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վատթարացման, սննդամթերքի և դեղամիջոցների պակասի, կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- գրել է Բադալյանը։