Բաղրամյան պողոտայում, որտեղ այսօր՝ հուլիսի 26-ին, Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը բողոքի ակցիա են իրականացնում, «Մայբախ» մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել պարեկային ծառայողներից մեկին:
Հավաքվածները շտապօգնություն կանչեցին եւ պարեկը տեղափոխվեց հիվանդանոց:
Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը լրագրողներին ասաց, որ քննիչը կգա, տեղում կարձանագրի դեպքը։
«Պարեկային ծառայողի վիճակը նորմալ է , կյանքին վտանգ չի սպառնում պարեկները մարզված են կոփված են»,- ասաց նա։
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։











