Վաղարշապատի ոստիկանները կանեփ աճեցնելու դեպք են բացահայտել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ոսկեհատ գյուղի բնակիչը կանեփ է աճեցրել, թմրանյութ պահել։
«Տղամարդու տան բակի հարակից տարածքի տեսանելի հատվածում քննությամբ հայտնաբերվեց կանեփի 120 բույս։ Դեպքի առթիվ կազմված փաստաթսղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին»,- նշել է ոստիկանությունը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։











