Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի 63-ամյա բնակչի տնամերձ տարածքում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 117 բույս։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Տանը կանեփանման զանգվածներով փաթեթներ էլ են եղել` 19 գրամից ավելի։ 63-ամյա բնակիչը նշել է, որ այդ զանգվածը պատրաստել է հետագայում անձնական օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։