Լոս Անջելեսում բնակվող հայերը բողոքի եւ իրազեկման ակցիաներ են կազմակերպել ՄԱԿ ԱԽ երկրների Ֆրանսիայի, Չինաստանի հյուպատոսությունների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի Գլխավոր հյուպատոսի տան մոտ։ Ակցիայի մասնակիցները պաստառ են փակցրել՝ «Քվեարկեք Արցախում ցեղասպանությունը կանգնեցնելու համար» գրառմամբ։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 16-ին։

Նշենք, որ արդեն շուրջ 2 շաբաթ է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի աջակցություն Արցախի։ Նրանք նստացույց են հայտարարել, ինչպես նաեւ հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։