Թենեսիի ավագ դպրոցի ֆուտբոլային մարզումները ժամանակավորապես հետաձգվել են այն բանից հետո, երբ արջը վազել է խաղադաշտ, հայտնում է UPI-ն։
Gatlinburg-Pittman Highlanders-ի գլխավոր մարզիչ Բրեդ Վագոները հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թիմային պարապմունքների ժամանակ արջը դաշտ վազում։
Վագոները պատմել է, որ թիմը մարզադահլիճը լքելիս է եղել, երբ արջը տրիբունայից վազել է խաղադաշտ։











