Աֆրիկայում սաֆարիի 75 տարեկան գիդը ֆիքսել է կոկորդիլոսի եւ փղի մարտը։ Այդ պատմությամբ նա կիսվել է LatestSightings.com-ի հետ զրույցում։
«Փիղ եւ կոկորդիլոս, խառը հույզեր։ Մի կողմից, ես մի փոքր վախենում էի կոկորդիլոսի համար։ Տեսեք, թե որքան մեծ կարող են լինել փղերը»,-պատմել է նա։
Կոկորդիլոսները հակված են որպես սննդի աղբյուր ընտրել ավելի փոքր անտիլոպներին եւ ձկներին: Գրեթե չլսված է, որ կոկորդիլոսը փորձի սպանել փղին։ Կամ ծայրահեղ սովն ու հուսահատությունը, կամ չափազանց մեծ հավակնությունները ստիպել են կոկորդիլոսին հարձակվել փղի վրա:











