Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Ավինյանը ձեռքը մեկնեց բնակիչներից մեկին, սակայն այն օդում մնաց: «Գնացեք էստեղից» ասաց կինն ու ձեռքով հեռանալու նշան արեց:
Ավինյանը չէր հանձնվում եւ փորձեց պարզաբանում ստանալ, սակայն կինը չցանկացավ երկար խոսել, արագ մտավ տուն ու փակեց դուռը Ավինյանի դեմքին:











