Գուլանյույ կղզին Չինաստանի դրախտային անկյունն է, որտեղ բնական գեղեցկությունները ներդաշնակորեն համադրվում են եվրոպական ոճով կառուցված շենքերի հետ։
Նախկինում Գուլանյույը կոչվում էր Յուանշաչժոու և Յուանչժոուցզայ: Կղզին իր ներկայիս անվանումը ստացել է Մին դինաստիայի օրոք՝ Գուլանշի ժայռի («Թմբկահարող ալիքների ժայռ») անունից, որը գտնվում է կղզու հարավարևմտյան ափին։
Գուլանյույ գեղատեսիլ վայրը գտնվում է Ֆուցզյան նահանգի Սյամեն քաղաքում: Կղզու տեսարժան վայրերի մեծ ընտրությունն այն դարձրել է պարտադիր այցելության վայր, և եթե հայտնվեք այստեղ, ապա անպայման պետք է այցելեք երեք վայր՝ նավերի թանգարան, դաշնամուրի թանգարան (միակը Չինաստանում) և ձայնապնակների թանգարան:
Բայց սկզբում խորհուրդ ենք տալիս զբոսնել կղզում, հատկապես լողափում, որտեղ դուք կգտնեք ձեն ոճի Շուչուանգ շքեղ այգին՝ մարջանային փոքր քարանձավներով և փոքր գաղտնի անցումներով։
Կղզին հայտնի է նրանով, որ այստեղ են հաստատվել առաջին օտարերկրյա դիվանագիտական, կրոնական և առևտրային առաքելությունները, Ափիոնի առաջին պատերազմում Չինաստանի պարտությունից և 1842 թվականին Նանկինի պայմանագրի ստորագրումից հետո: Արդյունքում Գուլանգյույը կառուցվեց արևմտյան ոճով, որտեղ գերակշռում է վիկտորիանական ճարտարապետությունը։ Ի դեպ, կղզում թույլատրվում է շրջել միայն սովորական և էլեկտրական հեծանիվներով։
Այստեղ կա նաև հնաոճ դաշնամուրների թանգարան։ Հավաքածուն իսկապես զարմանալի է, այստեղ կարող եք տեսնել ոսկեզօծ գործիքներ, 8 ոտնակներով դաշնամուր և ձեռքի երգեհոն։ Գործիքների մեծ բազմազանության մեջ կան մոտ 70 հայտնի երաժշտական ապրանքանիշեր:
Գուլանյույցիների թվում են երկրի առաջին կին դիրիժոր Չժոու Շուանը, հայտնի բաս Լին Ջունցինը, դաշնակահարներ Սյու Ֆեյքսինգը, Յին Չենգզոնգը և դիրիժոր Չեն Զուհուանգը:
Նույնքան տպավորիչ է ձայնագրության թանգարանը, որտեղ պահվում են մեծ թվով թանկարժեք հին գրամոֆոնների ձայնապնակներ, այդ թվում՝ 1935 թվականին ձայնագրված «Կամավորների մարտի» առաջին տարբերակի մայր սկավառակը, ինչպես նաև բոլոր տեսակի հին գրամոֆոններ և տպագիր պատմական փաստաթղթեր:
Պարույր Սինյավսկի Սյամենից











