Մենք Հայաստան տեղափոխված մարդկանցից լսում ենք, որ կուզենային հետ վերադառնալ իրենց տները, որ կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններ. Այս տեղաշարժի ազատությունը բացարձակապես անհրաժեշտ է եւ կարեւոր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
«ԱՄՆ-ն կլինի Հայաստանի կառավարության, տեղական իշխանությունների, տեղի կամավորների կողքին, որոնք ջերմարեն ընդունում են ԼՂ-ից եկողներին: Մենք կաշխատենք նրանց հետ, որ կարողանանք անհրաժեշտ աջակցությունն ապահովել այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք այս պահին տեղի ունեցողը կարելի է գնահատել որպես էթնիկ զտում, Սմանթա Փաուերն ասաց. «Մեզ համար խիստ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հնարավորություն ունենա լինել ԼՂ-ում, որովհետեւ այս պահին այնտեղ կան դեռեւս տասնյակ հազարավոր էթնիկ հայեր, որոնք շատ դժվարին պայմաններում գտնվում են այնտեղ: Արդեն ականատեսներից լսում ենք պատմություններ բռնության, զրկանքների մասին, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ունեցած վախի մասին: Մեր ուշադրության կենտրոնում առավել խոցելի վիճակում հայտնված աջակցություն ցուցաբերելն է, որ կարողանան ապահով դուրս գալ, եթե ցանկանում են»:











