Երեկ Երևանի Մարիոթ հյուրանոցում և Fastexverse մետատիրույթում  ընթացավ Fastex Meetup-ը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ տեխնոլոգիական վերջին միտումները, թվային աշխարհի նորություններն ու Web3-ի հնարավորությունները

Ասել, որ հանդիպումը հաջողված է՝ նշանակում է չասել ոչինչ. մի պահ բանախոսների և մասնակիցների հարցուպատասխան ֆորմատային քննարկումը կարծես թե դարձել էր դասախոսություն Web3 էկոհամակարգի, Fastex-ի նոր սերնդի բլոկչեյն լուծումների՝ Բահամութի, առաջին հայկական NFT հարթակի և թվային ակտիվների օրենսդրական ոլորտի մասին

Շատերը, ֆիզիկապես հնարավորություն չունենալով ներկա գտնվելու, հանդիպմանը հետևում էին Fastexverse մետատիրույթում

Քանի որ շատերի մոտ է հանդիպման այս ֆորմատը հետաքրքրություն առաջացրել Fastex ընկերությունը որոշում է կայացրել, որ այն կկրի շարունակական բնույթ և կանցկացվի Fastex meetup Գյումրիում՝ նոյեմբերի 3-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 10-ին և կրկին անգամ Երևանում՝ նոյեմբերի 17-ին: Այնուհետև կլինեն հանդիպումներ այլ երկրներում ևս

Բոլոր նրանք ովքեր  հնարավորություն չեն ունենա ֆիզիկապես ներկա գտնվելու կկարողանան մասնակցել հանդիպմանը Fastexverse մետատիրույթում:

1.jpeg (1.10 MB)

2.jpeg (438 KB)

3.jpeg (713 KB)

4.jpeg (417 KB)

5.jpeg (759 KB)

6.jpeg (1.00 MB)

7.jpeg (612 KB)

8.jpeg (612 KB)

9.jpeg (1.43 MB)

10.jpeg (1.35 MB)