Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Բերդ քաղաքի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ տանն աօպօրինի թմրանյութ է պահում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում երիտասարդի տան պահարանի դարակում հայտնաբերվել է ստվարաթղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված:

Երիտասարդը հայտնել է, որ դա թմրանյութ է եւ պատրաստված է իր աճեցրած կանեփից: Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում երիտասարդն իրենց տուն է հրավիրել Աչաջուր գյուղի 21-ամյա մի բնակչի եւ մարիխուանայով լցված կաթուցիչ է հյուրասիրել նրան:

19-ամյա երիտասարդը տեղափոխվել է ՔԿՀ, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: