Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում մոտենում է աղանդավորական քարոզիչներին ու պահանջում է դադարեցնել իրենց գործունեությունը:
Աշուրյանը հայտարարել է, որ նրանք «ազգակործան ու պիղծ առաքելություն են իրականացնում»։
Քարոզչություն իրականացնող քղամարդկանցից մեկը հորդորում է չնկարել, քանի որ դա իր իրավունքների խախտում է, դրան ի պատասխան Աշուրյանը ասում է. «Դիմեք դատարան։ Դուք ո՞վ եք, ի՞նչ գործ ունեք այստեղ։ Ձեր քարոզած ադրբեջանցիները ձեզ համար բարեկամնե՞ր են, թե՞ թշնամիներ։ Էսօր, որ էսքան արցախցիների վտարանդի դարձրեցին ու ցեղասպանեցին։ Հիմա՞ էլ եք կարծում, որ ադրբեջանցին ձեզ բարեկամ է։ Այ սրանք են ազգի իրական թշնամիներն ու դավաճանները։ Ժողովուրդ ջան, ծանոթացեք»։
Քահանան մարդկանց հորդորում է աղանդավորականների տեսնելուց ՝ մոտենան ու վռնդեն մեր սրբազան երկրից։
Այնուհետև քահանան, հրապարակել է ևս մեկ տեսանյութ, որտեղ երևում է, որ երբ Տեր Զարեհ Աշուրյանը մեքենայում էր՝ քարոզիչներից մեկը վերադառնում է ու պահանջում ջնջել ուղիղ եթերը։
Ձեր քարոզած ադրբեջանցիները ձեզ համար բարեկամնե՞ր են, թե՞ թշնամիներ. Տեր Զարեհ Աշուրյանը՝ աղանդավորներին
Տեղադրություն











