Վաղարշապատի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 23-ին տեղեկություն էին ստացել, որ Պտղունք գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ իր բնակության վայրում ունի փափուկ կահույքի արտադրամաս։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ տեղեկության՝ տղամարդը նշված գործունեության համար չուներ համապատասխան փաստաթղթեր։

Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրը ոստիկանները Պտղունքում էին։

47-ամյա տանտերը իրավապաներին ներս հրավիրեց, որտեղ բակի ակնհայտ տեսանելի վայրում կար մի քանի տեսակ փափուկ կահույք, իսկ տեղեկությունը, որ արտադրամասը կա, բայց համապատասխան փաստաթղթեր առկա չեն՝ հաստատվեց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։