Հուանգոշու ջրվեժը գտնվում է Գույչժոու նահանգում, Բայհի գետի վրա։

Կարող եք հանգիստ ապրել ձեր կյանքը, եթե չտեսնեք Փարիզը, բայց չտեսնել այս ջրվեժը, եթե կա նման հնարավորություն՝ նշանակում է բաց թողնել աստվածային գեղեցկությունը։ Հուանգոշու ջրվեժը Անշուն փոքր քաղաքի տեսարժան վայրերից է։

Այս ջրվեժը ամենամեծերց է ոչ միայն երկրում, այլեւ Արեւելյան Ասիայում, բացի այդ, այն անասելի ներդաշնակ է եւ շրջապատված գեղատեսիլ բնապատկերներով։ Լեռնագագաթները ջրվեժի շուրջ խիտ ծածկված են բուսականությամբ, այստեղ բազմաթիվ քարայրներ, մասշտաբային քարե անտառներ եւ քարե սյուներ կան, ինչը կարստային ռելիեֆի բնորոշ ձեւերից է։ Ջրվեժի բարձրությունը ավելի քան 77 մետր է, իսկ լայնությունը՝ մոտ 101 մետր։

Հուանգոշու ջրվեժներն աշխարհում միակ ջրվեժների շրջանն են, որտեղ դրանց կարելի է նայել վեց ուղղություններով՝ վերեւից, ներքեւից, առջեւից, հետեւից, աջից եւ ձախից։

Հուանգոշու ջրվեժը չինական «Արեւելյան Շվեյցարիայի» տասնութ այլ ջրվեժների հետ միասին մտնում է Գինեսի Ռեկորդների գրքի մեջ։

Ջրվեժի անվանումը տեղական լեգենդը կապում է կախարդական դեղին ծառի մրգերի հետ, որոնք թույլ են տալիս հարյուր օր հասունանալուց հետո ջրամբարի հատակից հանել այնտեղ թաքցված գանձերը։

Երեկոներն այստեղ տեղի է ունենում կախարդական շոու, որը չինացի լուսատեխնիկները, ինչպես միշտ, մատուցում են հիանալի ճաշակով։ Ջրի հոսքը լուսավորում են գունավոր կրակների օգնությամբ, եւ ջրվեժը զբոսաշրջիկներին ներկայանում է բոլորովին այլ՝ հեքիաթային տեսքով։

Շոուն 200 յուան արժե (մոտ 30 դոլար)։ Բայց դուք պետք է իմանաք, որ ամռանը այս վայր այցելում է օրական մոտ 2 000 մարդ։

Գույչժոուից՝ Պարույր Սինյավսկի