Հոկտեմբերի 24-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Մասիս քաղաքի գազալցակայանի աշխատակիցն ու հայտնել, որ անհայտ անձինք գազալցակայանից գողացել են կշեռք ու ցերեկային լույս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Մասիսի ոստիկանները ՔՈԳ վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել են երկու տղամարդ:

Այնթապ գյուղի 46-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, իսկ գողության մասնակից մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: